ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Օգոստոսի 18-ը բանակում ծառայող մեր զինվորի՝ Նազար Գեւորգյանի ծննդյան օրն է: Ցանկանում ենք «Հայ զինվոր» թերթի միջոցով շնորհավորել նրան:
-Բարի տարեդարձ, Նազար ջան: Քեզ ջերմ-ջերմ շնորհավորում են բոլոր հարազատները, մաղթելով, որ բացվող ամեն օր լցվի մեր զինվորների լուսավոր ժպիտով:
Անփորձանք ծառայություն ենք մաղթում բոլորիդ: Թող խաղաղ լինի մեր հողն ու ջուրը եւ բանակում զինվոր զավակ ունեցող ծնողի սիրտը: Հայրենիքի պաշտպաններ, բոլորիդ բարի ծառայություն եւ բարի վերադարձ:
Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեւորգյաններ
Խորագիր՝ #31 (1151) 17.08.2016 - 23.08.2016, Բանակ և հասարակություն