Language:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ



ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄԱնկեղծ լինենք, չեմ կարող ցավով չխոստովանել, որ ժամանակները շատ են փոխվել. սոցիալական ծանր վիճակը, նյութապաշտությունը ասես երկրորդական պլան են մղել առաքինությունը, բարությունը, գութը, մարդկային բոլոր բարձր արժեքները: Սակայն մեր շուրջը բարեբախտաբար քիչ չեն  ազնիվ ու բարի մարդիկ:

Վերջերս առողջական խնդիրների առջեւ կանգնեցի՝ անհապաղ վիրաբուժական միջամտություն էր պետք: Դիմեցի «Իմպերիալ իմպլանտ» կենտրոն: Տեղեկանալով, որ զոհված ազատամարտիկի զավակ եմ, անվճար վիրաբուժական միջամտություն եւ բուժում իրականացրին:

Ցանկանում եմ երախտիքի ջերմ խոսքեր հայտնել կենտրոնի տնօրեն Էդվին Ռոստամիին, բժշկուհի Կարինե Մարտիրոսյանին եւ ամբողջ բուժանձնակազմին ոչ միայն մասնագիտական բարձր որակների, այլ նաեւ անսահման բարության եւ գթասրտության համար:  Շնորհակալ եմ:

Սոնա Մնացականյան

Խորագիր՝ #31 (1151) 17.08.2016 - 23.08.2016, Բանակ և հասարակություն


17/08/2016