ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԿԱՌՈՒՑԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԽՈՇՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՌԴ Արևմտյան զինվորական օկրուգի համազորային զորավարժարանի հիմքի վրա 2014 թվականին շահագործման կհանձնվի Ռուսաստանի ցամաքային զորքերի պատրաստման ժամանակակից կենտրոնը, որի կառուցման մասին պայմանագիրը ստորագրել են ՌԴ պաշտպանության նախարարն ու Եվրոպայում պաշտպանական արդյունաբերության խոշորագույն` գերմանական «Ռեյնսմետալ Դիֆենս» ընկերության տնօրեների խորհրդի նախագահը` Անատոլի Սերդյուկովի և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի` Գերմանիա աշխատանքային այցի ընթացքում:
Յուրաքանչյուր զինծառայողի և հրամանատարի գործողություններն ակնթարթորեն գնահատող էլեկտրոնային վարժասարքերով հագեցած նման կենտրոնում հնարավոր է կազմակերպել ամբողջ մոտոհրաձգային կամ տանկային բրիգադի անձնակազմի ուսուցումը, և ՌԴ պաշտպանության նախարարությունը ծրագրում է ընթացիկ տարվա ավարտին ձեռք բերել նման վարժասարքեր:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան