Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՊԱՆԵՐԸ



ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՊԱՆԵՐԸԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

զորամասի վաշտի

հրամանատար,

ավագ լեյտենանտ

Ավագ լեյտենանտ Կարեն Հովհաննիսյանը ծնվել է Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում, սովորել և ավարտել է Գեղարքունիքի մարզի Ջիլի գյուղի միջնակարգ դպրոցը: 2005-ին Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետի առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է հեռակա:

Այնուհետեւ ծառայության  է  անցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես պայմանագրային զինծառայող: Առաջխաղացումով այժմ զբաղեցնում է վաշտի հրամանատարի պաշտոնը:

-Զինվորական ծառայությունը սկսվում է կարգապահությունից: Նախ՝ ինքդ պետք է կարգապահ լինես, որ կարողանաս պահանջել նաև ենթականերիցդ: Կարգապահ մարդը կյանքում միշտ էլ այս կամ այն չափով հաջողությունների կհասնի: Իմ խորին համոզմամբ, եթե զինվորը կարգապահ եղավ, անպայման բարեխղճորեն կկատարի ցանկացած առաջադրանք: Ես խիստ ու պահանջկոտ եմ թե՛ իմ նկատմամբ և թե՛ ենթականերիս: Զինվորական կարգապահություն և գիտելիք. ըստ իս՝ սրանք են զինվորի համար ամենակարևոր  երկու պահանջները:

Ծառայության ընթացքում ավագ լեյտենանտ Կարեն Հովհաննիսյանը  իրեն դրսևորում է որպես կարգապահ, պարտաճանաչ զինծառայող, ծառայական պարտականությունները կատարում է բարեխղճորեն, ժամանակին և անթերի, կարողանում է պահել ռազմական գաղտնիքը, վայելում է հրամանատարության և զինակից ընկերների վստահությունն ու հարգանքը:

– Անձնակազմի հետ աշխատում է սիրով: Նկատել եմ, թե անձնակազմը ինչպիսի հարգանքով է վերաբերվում իր հրամանատարին, հետեւում նրա խոսքին, նրա տված հրամաններին,- ասաց 1-ին ՀԳՄ հրամանատար, փոխգնդապետ Ա. Մակարյանը:

Ֆիզիկապես ամուր է, ունի շարային կեցվածք:

Խորագիր՝ #32 (1152) 24.08.2016 - 30.08.2016, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն


24/08/2016