Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ «ՇՓՈԹԵԼ» ԵՆ ԲԱԶԱՄԱԹԻՎ ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԻ



Հետաքննությունների դաշնային բյուրոն ռազմական քննիչների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում ԱՄՆ զինվորական ամենահայտնի` Արլինգտոնյան ազգային գերեզմանատանը թույլ տրված հավանական խախտումների վերաբերյալ: Քննության համար հիմք է դարձել ԱՄՆ ցամաքային զորքերի գլխավոր տեսուչի զեկույցը, որում նշվել է շուրջ 6000 անձի «սխալ թաղելու», նաև գերեզմանատան ղեկավարության կողմից վնասաբեր պայմանագրերի կնքման մասին:

Նշվել են դեպքեր, երբ մահացած զինծառայողի անունը սխալ է գրվել կամ նա թաղվել է նախատեսվածի փոխարեն այլ վայրում: Փաստաթղթերի թվայնացման ծրագիրը տևել է մի քանի տարի, ծախսվել է 8 միլիոն դոլար, սակայն համակարգչային թղթաբանությունը միայն այժմ է աստիճանաբար սկսում աշխատել:
Արլինգտոնյան գերեզմանատանը շուրջ 330 հազար մարդ է թաղված:

Խորագիր՝ Նորություններ


30/06/2011