Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

SIKORSKY-Ն ՈՒՂՂԱԹԻՌԻ ԱՆՕԴԱՉՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ ԿՍՏԵՂԾԻ



Ամերիկյան Sikorsky ընկերությունը մտադիր է ստեղծել UH-60M Black Hawk ուղղաթիռի տարբերակ, որը կկարողանա թռչել և´ անօդաչու ռեժիմով, և´ օդաչուի ղեկավարմամբ:

Անօդաչու ռեժիմով ուղղաթիռը վարելու համար կօգտագործվի 0,3 մետր լայնությամբ, նույնքան բարձրությամբ և 0,6 մետր երկարությամբ կոնտեյների մեջ տեղադրված էլեկտրոնային համակարգ, որի առաջին փորձարկումներն արդեն իրականացվել են:

Նոր համակարգը օդաչուին հնարավորություն կտա ընտրելու թռիչքի ամենահարմար տարբերակը` անօդաչու, ավտոմատիկայի օգնությամբ մեկ օդաչուի և երկու օդաչուի ղեկավարմամբ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


30/06/2011