ԻՐԱՆԸ ՌՈՒՍՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՓՎԱԾ ԱՆՕԴԱՉՈՒ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիացիոն և տիեզերական զորքերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանի օդային տարածքում խփված ամերիկյան անօդաչու ապարատները ցուցադրվել են ռուս մասնագետներին:
Վերջիններս ծանոթացել են նաև խփված ապարատների կրկնօրինակման միջոցով արտադրված իրանական անօդաչու սարքերին:
Նախկինում Իրանը պաշտոնապես հայտարարել էր իր տարածքում ԱՄՆ ռազմածովային ուժերի անօդաչու ապարատներ ոչնչացնելու մասին` նշելով, որ ամերիկացիները կորցրել են ժամերով առանց վերալիցքավորման օդում մնալու հնարավորություն ունեցող «նորագույն տեխնիկայի նմուշներ»:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան