ՉԻՆԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԽԱՂ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ
Չինաստանում ռազմական թեմայով խաղ է մշակվել, որի համահեղինակը Չինաստանի ազգային-ազատագրական բանակն է: «Փառապանծ առաքելություն» անվանումը կրող խաղի ստեղծման համար ավելի քան 200 ծրագրավորողներից և ռազմական խորհրդատուներից բաղկացած թիմն աշխատել է շուրջ երեք տարի:
Հեղինակներն ուսումնասիրել են բազմաթիվ նմանատիպ արտասահմանյան խաղեր, հաշվի են առել ԱՄՆ, Ռուսաստանի և Եվրոպայի առաջավոր փորձը, սակայն հպարտությամբ առանձնացնում են իրենց խաղի երկու կարևոր առանձնահատկություն` խաղը միանգամայն ինքնատիպ է և ստեղծման ընթացքում պարբերաբար փորձարկվել է մարտական ստորաբաժանումներում, փոփոխությունների ենթարկվել զինվորների և սպաների դիտարկումների հիման վրա:
Մի կարևոր փաստ ևս` հեղինակներին թույլատրել են խաղում օգտագործել չինական բանակի իրական ռազմական տեխնիկայի կրկնօրինակները, ինչը զինծառայողներին հնարավորություն կտա բարձրացնելու տեխնիկայի տիրապետման մակարդակը, մշակելու պատերազմի վարման արդյունավետ և համաձայնեցված մեխանիզմներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական