ԱՄՈՒՐ ԵՎ ԱՆԱՌԻԿ ՊԱՀԻՐ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Սիրով և ջերմությամբ ցանկանում ենք շնորհավորել բանակում ծառայող մեր որդու` Վոլոդյա Հայապետյանի ծննդյան 20-ամյակը:
Մեր զինվոր որդի, դու էլ մեկն ես այսօր այն հազարավոր զինվորներից, որ ամուր և անառիկ է պահում մեր հայրենիքի սահմանները: Քեզ և աշխարհի բոլոր զինվորներին խաղաղ և անամպ երկինք ենք մաղթում: Վոլոդյա ջան, թող իրականություն դառնան քո բոլոր լուսավոր իղձերն ու երազանքները:
Քեզ սիրող, քեզնով հպարտացող,
քո վերադարձին անհամբեր սպասող հարազատներ
Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Բանակ և հասարակություն