ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսում տեղի ունեցան երկօրյա շտաբային մարզումներ, որի նպատակն էր ստուգել գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման կառավարման համակարգը, առանձին մարմինների պատրաստության աստիճանն ու ունակությունները:
Մարզումների թեման պաշտպանական գործողության նախապատրաստումն էր: Կիրառման շրջանում և զորամիավորման շտաբում ԲԿ վարչակազմը, ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զորատեսակների ծառայությունների պետերը մասնակցեցին տեղազննմանը: Ընթացքում նրանք հանդես եկան զեկույցներով, կատարեցին խնդիրների ճշգրտում, ապա` տեղանքի մանրակերտի վրա նախանշվեց փոխգործակցությունը:
Մարզումների արդյունքում էականորեն բարելավվեցին զորամիավորման շտաբի և ստեղծված աշխատանքային խմբերում ընդգրկված սպաների՝ զորքին մարտական խնդիրներ առաջադրելու, համակողմանի ապահովում կազմակերպելու, ինչպես նաև գործողություն պլանավորելու, զորամիավորման կառավարման մարմինների ներդաշնակ աշխատելու գործնական հմտությունները:
Շտաբային մարզումները ղեկավարում էր զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը:
Վաչե ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Ազգային բանակ