Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՆՖԵՐԱՆՍ 1-ԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



ԿՈՆՖԵՐԱՆՍ 1-ԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄՕրերս գնդապետ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ 1-ին ԲԶ-ում տեղի ունեցավ կոնֆերանս, որին մասնակցում էին ենթակա զորամասերի, գումարտակների, դիվիզիոնների հրամանատարները:

Բացման խոսքում զորամիավորման հրամանատարը շեշտեց հրամանատարական պատրաստության կարևորությունը ողջ ԶՈՒ-ում, նշելով, որ ցանկանում է լսել հրամանատարական պատրաստության առկա վիճակի, խնդիրների և բարելավման ուղիների մասին անկեղծ ելույթներ, անկաշկանդ քննարկումներ:

Հրամանատարական պատրաստության կազմակերպման մակարդակի բարձրացման ուղիների և մեթոդների մասին ելույթ ունեցավ  փոխգնդապետ Կարեն Հարությունյանը:

Խորհրդակցության ժամանակ ուշադրություն դարձվեց հրամանատարական, ուսումնամեթոդական և այլ հավաքներին, հրամանատարական և մեթոդական պարապմունքներին, ինչպես նաև թերությունների հայտնաբերմանն ու շուտափույթ բացահայտմանը, կարճատև ժամանակամիջոցում դրանց վերացմանն ուղղված ջանքերի գործադրմանը:

ԿՈՆՖԵՐԱՆՍ 1-ԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄԿարևորվեց հրամանատարական պատրաստության հիմնական սկզբունքի անխափան կիրառումը, ըստ որի` անմիջական պետը պատասխանատու է իր ենթակաների պատրաստվածության մակարդակի համար. նրա պարտականությունն է` ենթականերին սովորեցնել զինվորական մասնագիտության բոլոր գաղտնիքներն ու նրբությունները` դրանց լիովին տիրապետելու նպատակով:

Ելույթ ունեցողը հանդես եկավ առաջարկությամբ, ըստ որի` բոլոր մասնակիցները պարտավոր են իրենց  զորամասերում վերահսկել հրամանատարական պատրաստության ուսուցման գործընթացի նպատակային, ճիշտ և արդյունավետ կազմակերպումը, առաջավոր փորձի կիրառումն ու  նոր մեթոդների ներդրումը:

Այնուհետև որոշ զորամասերի հրամանատարների տեղակալներ հանդես եկան հարակից ելույթներով, որոնց շեշտադրումը կրկին հրամանատարական պատրաստության մակարդակի անընդհատ բարձրացմանը միտված գործառույթներն են. հրամանատարական պատրաստության ճիշտ պլանավորումն ու անընդհատ վերահսկումը, սերժանտական կազմի հրամանատարական պատրաստության կազմակերպումն ու անցկացումը, սպայի հրամանատարական պատրաստության «այցեքարտը»` նրա ինքնապատրաստության մակարդակի անընդհատ կատարելագործումը, և այլն:

Կոնֆերանսին մասնակցեցին և ելույթներով հանդես եկան նաև զորամիավորման հրամանատարի  տեղակալ, գնդապետ Կ. Բաբայանն ու զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանը:

Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Ազգային բանակ


14/09/2016