Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺ



ԼՂՀ ՊԲ հարավային ուղղություն

 

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺ

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺՄիավորման ծառայության պետ, մայոր Կարեն Աթայանը մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին բացատրում-հիշեցնում է անվտանգության պահանջները, հետաքրքրվում է զինծառայողների առողջական վիճակով, խնդիրների կատարմամբ. «Անվտանգության կանոնները պետք է պահպանվեն ցանկացած պայմաններում, անկախ հանգամանքներից: Ոչ մի դեպքում չի կարելի առանց սաղավարտի ու զրահաբաճկոնի մտնել խրամատ կամ  էլ տարածքի մաքրությամբ զբաղվել. մի հանեք անգամ ջրի գնալիս: Ջրի պետք է գնալ առնվազն երկու հոգով,  մեկը՝ պարտադիր զինված: Պահպանեք ձեր միջեւ պահանջվող հեռավորությունը: Զինվորի  շարժման երթուղին է՝ խրամատ-կացարան-ճաշարան, տեղերը նախանշված են, մնացած երթուղիները համարեք փակ: Մանրակերտի վրա ցուցադրված են ականապատ դաշտերը, տեղադրված են համապատասխան նշաններ: Մի  շեղվեք անվտանգության պահանջներից: Եվ միշտ հիշեք՝ հակառակորդը քնած չէ»:

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺԴասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Անդրանիկ Սողոմոնյանը պատմում է իր զինվորի մասին.  «Ապրիլին  Էդգար Սարգսյանը հակառակորդի հետ մերձամարտի է բռնվել: Հակահարված է հասցրել թշնամուն, բայց պարանոցի շրջանում  հրազենային վիրավորում է ստացել: Ապաքինվելուց հետո նորից ցանկություն է հայտնել  ծառայությունը շարունակել նույն դիրքում: Այսպիսի զինվորի հետ կողք կողքի կանգնելը հպարտություն է սպայի համար»: Իսկ Էդգարը ավելացնում է. «Հիմա ավելի աչալրջորեն եմ հետեւում հակառակորդին.  արդեն գիտեմ՝ ինչ կարող է լինել»:

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺԱրձակո՜ւրդ…

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺԱպրիլյան կռիվներից հետո ավագ սերժանտ Վաչիկ Խաչատրյանը ստանձնել է հենակետի ավագի պաշտոնը: «Հակառակորդը այսօր փորձում է հոգեբանորեն ճնշել մեզ. տանկերը անընդհատ աջից ձախ է շարժում եւ հակառակը: Բայց քառօրյա պատերազմից հետո այլեւս ո՛չ տանկը, ո՛չ հրետանին, ո՛չ  էլ հարվածային անօդաչու թռչող սարքերը մեզ չեն կարող վախեցնել»,- վստահեցնում է կրտսեր հրամանատարը:  Նա նշում է, որ առաջնագիծը ամրացել է, սպառազինության ծավալը՝ ավելացել, սակայն իրենց համար  կարեւոր փոփոխությունը նոր հրամանատարն է. «Փոխգնդապետ Հայիրյանի սիրտը զինվորի համար ցավում է: Իսկ սա շատ մեծ բան է դիրքում կանգնածի համար»:

Կրտսեր սերժանտ Արմեն Սահակյանի ծառայության փորձը համեստ է. յոթ ամիս է, ինչ զորակոչվել է, բայց արդեն ստանձնել է դիրքի ավագի պարտականությունները. «Վերապատրաստվել եմ, մասնակցել սերժանտական դասերի»:

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺՄհեր Առաքելյանն առաջին անգամ է դիրքում. «Ամբողջ գիշեր անհանգիստ էի. մտածում էի՝ ոնց կանցնի հերթապահությունս: Տեղ հասա: Պարզվեց՝ այն դիրքում եմ հերթապահելու, որը չորս օր շարունակ փորձել է գրավել թշնամին:  Մի անբացատրելի ուժ մտավ մեջս: Դժվարությամբ եմ վայր դնում հեռադիտակս. ուզում եմ ամեն ինչ ուսումնասիրել, տեսնել, իմանալ՝ որոնք են հակառակորդի թույլ եւ ուժեղ կողմերը:  Խոստանում եմ՝ իմ բաժին սահմանը պինդ կպահեմ»:

 

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/09/2016