Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ



ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բրյուս Մերֆիին:

Սեյրան Օհանյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ գնդապետ Բրյուս Մերֆին կշարունակի իր պաշտոնակիցների գործը` աշխատանքային փորձը ծառայեցնելով հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


15/09/2016