Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

50 ՀԱԶԱՐ ԹՇՆԱՄՈՒ ՍՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԵՐԻԿԱՆ ԶՈՀԱԲԵՐԵԼ Է 225 ՀԱԶԱՐ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ



2011 թվականի սեպտեմբերի 11-ից առ այսօր Իրաքում ու Աֆղանստանում ռազմական գործողությունների և Պակիստանում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում զոհվել է 225 հազար մարդ, վիրավորվել 365 հազարը: Քաղաքացիական բնակչությունից զոհվել է 172 հազար մարդ, որոնցից 125 հազարն Իրաքում, 56 հազարը Պակիստանում և 12 հազարը` Աֆղանստանում:

Այս ամենի դիմաց, տարբեր հաշվարկներով, ոչնչացվել է ընդամենը 20-ից 51 հազար գրոհային: Փոխարենը` ամերիկյան բանակը կորցրել է 6000, իսկ նրա դաշնակիցները` 1200 զինվոր, զոհվել է 168 լրագրող և մարդասիրական կազմակերպությունների 266 աշխատակից, աշխարհում 7,8 միլիոն մարդ դարձել է փախստական:

Այս պատերազմներում ԱՄՆ-ը ծախսել է 3,7 տրիլիոն դոլար:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


05/07/2011