ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿԱՆԱՅՔ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում սեպտեմբերի 16-ին մեկնարկել է «Կանայք զինված ուժերում» թեմայով դասընթաց, որն անցկացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի օժանդակությամբ:
Դասընթացի նպատակն է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների ներկայացուցիչներին փոխանցել զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման միջազգային լավագույն փորձը, քննարկել ՀՀ զինված ուժերում առկա իրավիճակը, համատեղ մշակել առաջարկություններ ու վերանայել հայեցակարգային մոտեցումները: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, կկազմվի աշխատանքային-փորձագիտական խումբ, որը կներգրավվի զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և աշխատանքային հավասար պայմանների ապահովման գործնական հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակմանը:
Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական, փոխգնդապետ Ա. Ավետիսյանը և դասընթացի ղեկավար, պրոֆեսոր Ա. Աթանեսյանը նշել են, որ դասընթացի մասնակիցներից ակնկալվում է ակտիվ ներգրավում և հետագայում նաև փորձագիտական գործուն աջակցություն այս ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նախաձեռնվող բարեփոխումների իրականացմանը:
Խորագիր՝ Նորություններ