Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ» ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻՆ



ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ» ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻՆՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Առաջնորդության դպրոցի» 2016-2017թթ. դասընթացի մասնակիցների հետ:

Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում երիտասարդներին ներկայացնել ՀՀ զինված ուժերի առանձնահատկություններն ու ձեռքբերումները:

Խոսելով ՀՀ զինված ուժերի ձևավորման մասին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ արդեն 25 տարի է հայ ժողովուրդը հայկական զինված ուժերի և վարվող պաշտպանական քաղաքականություն շնորհիվ շարունակում է իր խաղաղ արարումը և ապահովում է այս տարիների ամենակարևոր ձեռքբերումը` Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Հանդիպման ընթացքում դպրոցի ունկնդիրներին են ներկայացվել նաև ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները, անցած տարիների ընթացքում զինված ուժերում իրականացված բարեփոխումները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է ապրիլյան մարտական գործողություններին, ներկայացրել սպաների, ենթասպաների, ժամկետային զինծառայողների հերոսությունների դրվագներ, խոսել է կատարված վերլուծությունների և հետևությունների մասին:

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է նաև «Առաջնորդության դպրոցի» մասնակիցների հարցերին:

Խորագիր՝ Նորություններ


19/09/2016