ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԸ ՀԱՐԱԶԱՏ ԷՐ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ
25 տարի առաջ մենք՝ հայաստանցիներս, քվեարկությամբ վավերացրինք մեր հայրենիքի` Հայաստանի Հանրապետության, Անկախությունը: Ինչպես ցույց է տալիս մեր հայրենիքի պատմությունը, անկախությունը ձեռք է բերվել արյամբ, կորուստներով ու ցավով:
1991թ. Սեպտեմբերի 21-ին տոնում էինք անկախությունը. մեր քաղաքացիների 95,5% «այո» էր ասել անկախությանը…
Մենք գիտակցում էինք, որ Ազատության, Անկախության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր երկրի ապագան, նրա անվտանգությունը, ապահովությունն ու բարեկեցությունը: Սրբագրեցինք պատմությունը, վերականգնվեց պատմական ճշմարտությունը, ազատագրվեց Արցախը: Հաղթանակը ձեռք բերվեց մեծ զոհողությունների գնով:
Անկախությունից հետո եղբայր հայ ժողովրդի հետ այդ փորձությունները ապրեց նաեւ եզդի ժողովուրդը: Մենք` եզդիներս, հայ ժողովրդի հետ միասին միաբան ձեւով կիսեցինք բոլոր դժվարությունները, հաղթանակի բերկրանքը: Անկախության կանչը հարազատ էր բոլորիս համար: Մեր ժողովրդի զավակները պարզ գիտակցեցին, որ մե՛նք ենք եւ ո՛չ այլ ոք մեր` հայաստանցիների ճակատագրի տերը:
Մենք պարտավոր ենք աչքի լույսի պես պահել մեր երկրի կայունությունը, հզորությունը, անվտանգությունը: Պարտավոր ենք միասնաբար պայքարելու մեր երկրի տնտեսական ու քաղաքական բարեփոխումների համար: Արժանապատվորեն կատարենք մեր առջեւ ծառացած խնդիրները:
Շնորհավոր Անկախության օրը, սիրելի՛ հայրենակիցներ:
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ»
Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ
Խորագիր՝ #36-37 (1156-1157) 21.09.2016 - 27.09.2016, Բանակ և հասարակություն