ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հոկտեմբերի 13-ից 15-ը Երևանում կայանալիք Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են զինված ուժերում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ զորահանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
Խորագիր՝ Նորություններ