Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ



ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸՎԱՀԱԳՆ ՇԱՀԲԱԶՅԱՆ

փոխգնդապետ

 

Փոխգնդապետ Վահագն Շահբազյանը 1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում: Փոխգնդապետը նկարում է, նաեւ բանաստեղծություններ գրում, որոնք իրենց ջերմությամբ եւ անկեղծությամբ նկարներին չեն զիջում:

 

Մանկության լուսանկար

 

Համարձակ, հերարձակ տարիներ,

Դուք անցնում եք ու ետ չեք նայում,

Չեք ասում` թողել ենք մենք այնտեղ,

Կրծոտած խնձորով մի մանուկ:

Չեք ասում, թե այս ու՞ր ենք շտապում,

Իրար պոչ ծայր ծայրի ագուցված:

Քարավան եք, աշխարհն եք տանում

Ամենքին, ամենքին մոռացած:

Կա~նգ առեք դուք մի պահ ու ծնկեք

Այս կյանքի ավազին շիկացած,

Ուղտի լեռ-սապատից ինձ պոկեք,

Չեմ ուզում, չեմ գալիս, դրեք ցած:

Չեմ ուզում ձեր նոր դարը տեսնել,

Չեմ գալիս ես ձեզ հետ ապագան,

Դրեք ցած, ես գնում եմ գտնեմ

Խնձորով այն փոքրիկ երեխան:

 

 

Եթե գաս

 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸԳիշերվա ակնակիր խավարում կցոլաս,

Աղջամուղջն իմ հոգու ժպիտով կցրես,

Անդորրը մեղմահունչ քո ձայնով կլցնես,

Կարոտից կարտասվես, սիրելի՛ս, եթե գաս:

 

Մոռացված ու ծանոթ մեղեդի կհնչի,

Ու խոնավ մայթերին տերևներ կկաթեն,

Անցորդներն անտարբեր կշրջվեն, կնայեն,

Միասին կժպտանք անցորդին մենք վերջին:

 

Եթե գաս` այս երգը կծնվի, սիրելի՛ս,

Իր մահը կսգա ակնթարթն սպասման,

Կաղաչեմ` անցածը մոռանաս հավիտյան,

Ու նորից կժպտաս` խոսքերս լսելիս:

 

Ու նորից դու իմ ջերմ համբույրից կդողաս,

Ինչպես այն հեռո~ւ-հեռավոր օրերում,

Ու գույներ կծորան լույսերը խավարում…

Բայց արդյոք դու կգա՞ս: Հավատա՞մ, որ… կգաս:

 

 

Աշնան պատկեր

 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸՄաղձոտ օրերի շնչառության տակ

Կքվել է ուռին մեծն Ատլասի պես,

Հիշում է նա իր օրերը դատարկ,

Ու սոսափում են բառերը կարծես:

 

Ուռենու լացող ճյուղերը դանդաղ

Ջրին են տալիս տերևը վերջին,

Տեսնում են իրենց պատկերը հանդարտ

Ալիքվող գետի հայելու միջին:

 

Ու տերյանական տխրությունն իջնում,

Նստում է ուսին դիմացի սարի,

Իսկ մելամաղձոտ, կաթնագույն միգում

Հոտն է նշմարվում անասունների:

 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸՄերթ-մերթ լսվում է արտույտի երգը,

Որ թևածում է երկնքում լազուր,

Ու մարդուն տված թանկագին բերքը`

Ցողուններն արտի խանձվում են իզուր:

 

Լցվում է հոգիս թախիծով անհուն,

Ես գովերգումի խոսքեր չեմ հիշում,

Ու կանչում է ինձ կարոտն անանուն,

Կանչում է, կանչում ու տանում հեռո~ւ…

 

♦♦♦

 

Որտե՞ղ եմ լսել ես այս մեղեդին ու երգը քնքուշ,

Որը լցնում էր նուրբ շշուկներով երեկոն անուշ:

 

Այն ո՞վ էր, արդյոք, բաց դաշնամուրի ստեղին խփում,

Ինչպե՞ս էին այն բառերը երգի, ոչինչ չեմ հիշում:

 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸԿիսամութ, անլույս սենյակ եմ հիշում ու բաց պատուհան,

Պատուհանից ներս լողացող զեփյուռ ու ճկուն իրան:

 

Խելքամաղ անող մի պար եմ հիշում, պտույտներ անվերջ,

Մի զույգ կապտաբիբ ու խոնավ աչքեր թարթիչների մեջ:

 

Մեկը շուրթերով իր հրաբոսոր պատմում էր կեսձայն,

Այն մասին, թե ոնց ուրախ օրերը տրտմալի դարձան:

 

Պտտվում էին զույգերն անդադար, թվում էր` երբեք

Էլ չի լինելու այդպիսի հրաշք մեղեդի ու երգ:

 

Դեմքիս ծաղկաբույր ծփանքով շոյում, ծածանվում էին

Երկար ծամերը` նման ալեծուփ ծովի ջրերին:

 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸԵվ վարագույրը լցվում էր քամով առագաստի պես,

Երկիրան նավի տախտակամած էր հատակն էլ ասես:

 

Բայց որտե՞ղ էր այդ, սենյա՞կ էր, թե՞ նավ օվկիանում մոլոր,

Ի՞նչ էինք նշում: Ամանո՞ր էր դա, թե՞ ծննդյան օր:

 

Ի՞նչ էինք նշում, այդ ես չեմ հիշում, բայց այն մեղեդին

Չէր առնում դադար ու նոր ուժով էր խփում ստեղին:

 

Այդ գիշերն անլույս իմ հոգում թողեց քաղցրահունչ մի հուշ,

Որն արթնանում է, երբ ես լսում եմ այս երգը անուշ:

 

Գիշեր եւ հուշեր

 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸԳիշերն ինձ հյուր է եկել այս գիշեր,

Գնալ չի ուզում:

Գիշերն այս գիշեր վառել է հուշեր

Իմ մութ սենյակում:

 

Դատարկությունը բաց պատուհանիս

Ներկվել է մութով,

Ծանոթ դեմքերը խորքում հուշերիս

Անցնում են փութով:

 

Լույսերի շքեղ խճանկար է

Քաղաքը դարձել:

Անքուն գիշերը ծանր խոհեր է

Հուշերիս բարձել:

 

Պաղ հովիկն ինձ հետ խաղալ է ուզում,

Թղթերն է խառնում,

Դիմացի տան մութ մի քառակուսում

Թույլ լույս է վառվում:

 

Կոպերս դանդաղ, կապարի նման

Իջնում են ներքև:

Լույսդ հանգցրու, գիշերը հիմա

Քո հյուրն է նաև:

 

Անքնությունն ու գիշերն այս գիշեր

Ինձ հյուր են եկել…

 

♦♦♦

 

Ինչո՞ւ, ասա՛, ես քո սիրուց պիտի գժվեմ,

Իսկ դու` ոչ,

Ինչո՞ւ պիտի ողջ գիշերը արթուն մնամ,

Իսկ դու` ոչ,

Ինչո՞ւ պիտի մութ խավարում ես հեկեկամ,

Իսկ դու` ոչ,

Ինչո՞ւ պիտի ամեն անգամ ես քեզ զանգեմ,

Իսկ դու` ոչ:

Ինչո՞ւ պիտի այս ամենը ես հարցնեմ,

Իսկ դու` ոչ:

 

 

Սերը

(ըստ Համո Սահյանի)

 

Սերը երգ է, սերը` բալետ,

Սերը` վեպ,

Սերը` պոեմ, սերն` օպերետ,

Սիրավեպ:

 

Սերը` կտավ, սերը` քանդակ,

Սերը` գիրք,

Սերն` ավետիս մի նոր կյանքի,

Սերը` կիրք:

 

Սերը` ժպտուն, զորեղ հրեշտակ,

Թևավոր,

Սերը` սրտի զարկի չափման

Միավոր:

 

Սերը` հզոր, խանդահալած,

Սերն` անպարտ,

Սերը` կյանքի նավին լծված

Թիապարտ:

 

Մթնում մոլոր սիրահարին

Սերը` լույս,

Սերը` փարոս ճանապարհին,

Սերը` հույս:

 

Սերը` դաժան ու պահանջկոտ,

Սերը` խիստ,

Սերը` մասուր, ներսից` փշոտ,

Սերը` վիշտ:

 

Սերն` ընտանիք պահպանող հիմք,

Սերը` կյանք,

Մենք էլ սերը մեր պահպանենք,

Քանի կանք:

Խորագիր՝ #38 (1158) 28.09.2016 - 04.10.2016, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


28/09/2016