ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1975թ. մայիսի 10-ին:
Մասնագիտական գործունեություն
2011թ. հոկտեմբերի 17-ից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
2009.01 – 2011.10
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2003.03 – 2009.01
Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական
2000 – 2003
Ծառայություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում
1995.10 – 1998.08
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական, խորհրդական (1998)
Կրթություն
1998-2000, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս
Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոց, Թաֆթս և Հարվարդի համալսարաններ (միջազգային իրավունք և միջազգային անվտանգություն մասնագիտությամբ)
1992-1999
Դիպլոմ (1997) և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան (1999),
Երևանի պետական համալսարան
♦ Դիվանագիտության պատմություն,
♦ միջազգային հարաբերություններ
1992-1996, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ նախագահին առընթեր Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիա
♦ Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
♦ Մասնագիտացում` անձնակազմի կառավարում
Պարգեւներ
♦ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015)
♦ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2013)
♦ Ֆրանսիայի Արժանիքների շքանշան (2008)
♦ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2008)
♦ Մովսես Խորենացու մեդալ (2007)
♦ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շնորհակալագիր և մեդալ (2007)
Այլ գործունեություն
♦ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի խորհրդի նախագահ
♦ «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
Ամուսնացած է, ունի երեք դուստր:
Խորագիր՝ Նորություններ