Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՉԵԽԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ



ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՉԵԽԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸՍեպտեմբերի 28-ից 30-ը Հայաստանում էր Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը:

Այցի շրջանակում պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև հետագա համագործակցության զարգացման հեռանկարները: Չեխական կողմին հանգամանալից ներկայացվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատանքների կազմակերպման գործընթացը, մասնագիտական և օրենքով սահմանված գործառույթները: Միաժամանակ կարևորվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուսուցումն ու վերապատրաստումը Չեխիայի Հանրապետության ՌՈ համապատասխան կառույցներում, ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ:

Հայաստան կատարած այցի շրջանակում Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունն այցելել է նաև ռազմական ոստիկանության մի շարք տարածքային բաժիններ, հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Խորագիր՝ Նորություններ


04/10/2016