Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆ-90



ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆ-90Մենք հիշում ու հպարտանում ենք նրա վաստակով

 

ԵՍ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍԱՆՈՑ ՀԱՅ ԵՄ

 

ԼԵԳԵՆԴԱՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆ ՈՒ  ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ

 

Նիկիտա Պողոսի Սիմոնյան (Մկրտիչ Պողոսի Սիմոնյան)

♦   Ծնվել է 1926 հոկտեմբերի 12-ին Արմավիր քաղաքում:

♦   Ֆուտբոլի Սուխումյան դպրոցի սան: Առաջին մարզիչը` Շոթա Լոմինաձե:

♦   Խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ:

♦   Լեգենդար «ԱՐԱՐԱՏ-73» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ` 1973-1974թթ. և 1984-1985 թթ.:

♦ ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ՝ 1954 թ.:

♦ Ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնությունների ընթացքում անցկացրել է 285 հանդիպում, դարձել 145 գնդակի հեղինակ:

♦ ԽՍՀՄ չեմպիոն՝ 1952, 1953, 1956 և 1958 թթ.:

♦ ԽՍՀՄ լավագույն ռմբարկու՝ 1949 թ.` 26 գոլ, 1954 թ.` 34 գոլ, և 1953 թ.` 14 գոլ:

ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆ-90♦ ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր՝ որպես խաղացող 1950 և 1958 թթ., և քառակի գավաթակիր՝ որպես մարզիչ:

♦ Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ 1956 թ.:

♦ ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 20 խաղ, խփել 10 գնդակ:

♦ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ՝ 1970 թ.:

♦ ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում հայտնվել է 8 անգամ. առաջին համարի տակ 2 անգամ՝ 1949 և 1953 թթ., երկրորդ համարի տակ չորս անգամ` 1950, 1956, 1957 և 1958 թվականներին և երրորդ համարի տակ` 1951 և 1959 թվականներին:

♦ ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ:

♦ «Սպարտակ» Մոսկվա ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու – 160 գնդակով:

♦ Նիկիտա Սիմոնյանին է պատկանում «Սպարտակ»-ի կազմում ազգային առաջնություններում արդյունավետության բոլոր ժամանակների լավագույն ցուցանիշը – 133 գնդակ:

ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆ-90♦  Գրիգորի Ֆեդոտովի ակումբի պատվավոր անդամ, որտեղ խփած 183 գնդակով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

♦  ՀՀ նախագահի հրամանագրով հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է «Պատվո շքանշանով» 2011թ.:

♦   Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով 2013թ.:

♦ ՌԴ Արմավիր քաղաքի դումայի որոշմամբ Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին շնորհվել է Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում 2015 թ.:

♦  ՄՕԿ-ի «Օլիմպիական», ՖԻՖԱ-ի «Ծառայությունների համար» և ՌԴ «Հայրենիքի հանդեպ ծառայությունների» երրորդ և չորրորդ աստիճանի շքանշանների ասպետ:

 

Պատրաստեց` ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #39 (1159) 05.10.2016 - 11.10.2016, Մարզաշխարհ


05/10/2016