Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ



1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի ավտոհավաքակայանում անցկացվել է ցուցադրական պարապմունք՝ նվիրված սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման կազմակերպման ու անցկացման խնդիրներին:

Ցուցադրական պարապմունքի նպատակը մասնակից զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների մակարդակի բարձրացումն էր, ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության սեզոնային սպասարկման բնագավառում նրանց մասնագիտական ունակությունների կատարելագործումը:

Բացազատված ուսումնական կետերում առաջնահերթ ուշադրություն է դարձվել անվտանգության կանոնների խստիվ պահպանմանը: Իրականացվել են սպառազինության մանրակրկիտ ստուգման, մաքրման, յուղման, տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ:

Պատասխանատուները պարզաբանել են նյութատեխնիկական միջոցների արդյունավետ օգտագործման, ռազմական տեխնիկայի, սպառազինության շահագործման, ձմեռային ռեժիմի փոխադրման հետ կապված հարցեր:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


07/10/2016