ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին և ռազմական կցորդ, գնդապետ Պաատա Դեվդարիանիին` Հայաստանի Հանրապետությունում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու միջազգային իրադարձություններին առնչվող հարցեր:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում