Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՂ ՈՉ ՄԻ ԶԻՆՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՉՏԵՍՆԻ



ԹՈՂ ՈՉ ՄԻ ԶԻՆՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՉՏԵՍՆԻՄեր որդին` Բագրատ Վահանի Կարապետյանը, ծառայում է ազգային բանակի  զորամասերից մեկում: Բանակում զինվոր որդի ունեցող յուրաքանչյուր ծնող կհասկանա, թե ինչ ապրումներ ու ինչ հույզեր ունեն մեր ընտանիքի անդամները, քանի որ բանակի հետ կապված ամեն մի խոսք ու զրույց անցնում է մեր հոգու և սրտի միջով:

Հոկտեմբերի 11-ին լրանում է մեր զինվոր որդու` Բագրատի ծննդյան 19-ամյակը: Մենք` ընտանիքի անդամներս, որոշել ենք մի փոքրիկ անակնկալ մատուցել նրան` «Հայ զինվոր» պաշտոնաթերթի միջոցով շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը:

-Սիրելի՛ Բագրատ, շնորհավորում ենք քեզ, քաջառողջություն ու անփորձանք ծառայություն ենք մաղթում: Թող ոչ մի զինվոր պատերազմ չտեսնի, և բոլոր տղաները ծառայեն խաղաղ պայմաններում: Ցանկանում ենք, որ մեր հայրենիքի սահմաններն անառիկ լինեն, խաղաղ բացվեն բոլոր արևածագերը, և զինվոր տղաները ապահով ու անփորձանք հասնեն իրենց հարազատ օջախները:

Ջերմ բարեմաղթանքներով` հարազատներ

Խորագիր՝ #40 (1160) 12.10.2016 - 18.10.2016, Բանակ և հասարակություն


12/10/2016