Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՀոկտեմբերի 8-ին` Տանկիստի օրը, գնդապետ Գ. Խաչատուրովի հրամանատարությամբ գործող զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում անցկացվեց մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության սեպտեմբեր ամսվա արդյունքների ամփոփումը, որին ներկա էին ԲԶ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արսեն Ալավերդյանը, զորամասի հրամանատարական կազմը փոխգնդապետ Արմեն Մաթևոսյանի գլխավորությամբ, Հաղարծին վանքի վանահայր Արիստակես վարդապետ Այվազյանը, զորամասի շարքային և սպայական անձնակազմը:

Իր զեկույցում առանձին տանկային գումարտակի շտաբի պետ, մայոր Ա. Սարգսյանը նշեց, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում «Հավաք» ազդանշանով պարբերաբար կազմակերպվել են սպայական, ենթասպայական, պայմանագրային կազմի ազդարարում, հստակեցվել են պաշտոնատար անձանց կողմից ենթակաների ազդարարման կարգը, համաձայն հանկարծակի ստուգման պլանի՝ սեպտեմբերի 13-ին զորամասի վարչակազմը, կապի, պարետային և նյութատեխնիկական ապահովման դասակները բերվել են «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի, ինչի ընթացքում վեր են հանվել մի շարք թերություններ: Սեպտեմբերի 14-ից 16-ը զորամասի վարչակազմը և ապահովման ստորաբաժանումները մասնակցել են երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության, ինչը գնահատվել է «բավարար»: Համաձայն գործող կանոնակարգի՝ ճշտվել և թարմացվել են զորամասի մարտական և զորահավաքային պատրաստականության պլանները, զորամասը լրահամալրմամբ մարտական պատրաստականության բերման միջոցառումները, սուգվել է գումարտակի ստորաբաժանումների անձնակազմի կողմից մարտական հաշվարկի իմացությունը, տագնապով վերկացի պլանի համաձայն գործելու պատրաստականությունը:

Զորամասի սպառազինությունը, ռազմական տեխնիկան և նյութական միջոցները պահպանվում են համապատասխան պահոցներում և պահեստներում, կատարվում է ամենօրյա խնամք ու սպասարկում, մարտունակ վիճակում են` հնարավորություն  ընձեռելով անձնակազմին զորամասի առջև դրված մարտական առաջադրանքը ճիշտ և ժամանակին կատարելուն:

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՍեպտեմբեր ամսվա ընթացքում պարբերաբար ստուգվել են անձնակազմի գիտելիքները պարեկային ծառայության իմացությունից, խիստ հսկողության տակ է վերցվել պարեկային ծառայության ստուգումները հատկապես գիշերային ժամերին, օրվա կարգացուցակով, նախատեսված ժամերին պահակային ավանում ստորաբաժանման հրամանատարների գլխավորությամբ անց է կացվում  պարեկային ծառայության մեջ ընդգրկված անձակազմի տեսական և գործնական հրահանգավորում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ պարեկային ծառայության կրման կանոնների մեջ խախտում է կատարել տանկային վաշտի հրամանատարական տանկի մեխանիկ-վարորդ, շարքային Ա. Փամփուխչյանը: Սեպտեմբեր ամսվա ընթացքում պարեկային ծառայություն ստանձնող անձնակազմի հետ գործնական հրահանգավորումը լավ է կազմակերպվել կապիտան Մնացական Բաղդասարյանի հրամանատարությամբ գործող տանկային վաշտում, թերի՝ 2-րդ տանկային վաշտում, հրամանատար՝ ավագ լեյտենանտ Ս.Սաֆարյան:

Սեպտեմբեր ամսվա ընթացքում զինծառայողների և ստորաբաժանումների ամենօրյա գործունեությունը, ուսման և կենցաղի հիմնական միջոցառումները կատարվել են համաձայն օրվա կարգացուցակի: Զորամասի հերթապահներից ծառայությունը բարեխիղճ ու ճիշտ է կատարել վաշտի հրամանատար, կ. Մ. Բաղդասարյանը, թերացել՝ դասակի հրամանատար, լեյտենանտ Ա. Բեգլարյանը: Հավաքակայանի հերթապահներից ծառայության մեջ աչքի է ընկել ՀՀՍ պահեստի պետ, ենթասպա Կ. Մելքումյանը, թերացել` ԿՇ ծառայության պետ, կրտսեր սերժանտ Ա. Գևորգյանը: Վաշտի հերթապահություն ստանձնող  անձնակազմից ծառայությունը լավ է կազմակերպել կրտսեր սերժանտ Ա. Ասլանյանը, վատ՝ սերժանտ Կ. Հովհաննիսյանը: Վաշտային տնտեսությունը կազմակերպվել է բավարար, պահպանվել է զորանոցի ներքին կարգուկանոնը, զորամասի տարածքի մաքրությունը:

Սեպտեմբեր ամսվա ընթացքում ԶԾԱԱ հանձնաժողովի կողմից շարունակվել են զորամասում անվտանգության կանոնների ապահովման, զինվորական հանցագործությունների դեմ պայքարին ուղղված կանխարգելիչ աշխատանքները:

Ընդհանուր առմամբ, զորամասի անձնակազմը տիրապետում է ֆունկցիոնալ պարտականություններին և այն կիրառում է առօրյա ծառայության մեջ:

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸԶորամասի հրամանատար, փոխգնդապետ Ա. Մաթևոսյանն իր խոսքում նշեց, որ հրամանատարության և անձամբ իր կողմից մեծ ուշադրություն է դարձվում սպաների դաստիարակության, ինքնապատրաստման առաջադրված խնդիրները ժամանակին կատարման, ուսումնական պարապմունքները ճիշտ կազմակերպելու մեթոդիկային: Պարապմունքները կազմակերպվել և անց են կացվել հիմնականում գործնական մեթոդով:

Մարտական պատրաստության պարապմունքներն անց են կացվում համաձայն զորամասի մարտական պատրաստության պլանի և ըստ շաբաթական դասացուցակների: Մարտավարական պարապմունքների ժամանակ խստագույնս առաջնորդվել ենք մարտական կանոնադրություններով, ուղեցույց ձեռնարկներով, ինչպես նաև համապատասխան նորմացույցներով:

Սեպտեմբերի 12-ից 17-ը զորամասի տանկայի վաշտերը ուսումնական կենտրոնում կրակային պատրաստությունից ներգրավված են եղել գործնական պարապմունքներում: Տանկահրաձգային ցուցադրական վարժանքները անցկացվել են պատշաճ մակարդակով:

Նույն ժամանակահատվածում զորամասի անձնակազմի հետ անցկացվել են մեքենավարման 1-ին ստուգողական վարման վարժություններից գործնական պարապմունքներ, ինչի ժամանակ կատարվել են նորմացույցներ, անձնակազմին ուսուցանվել է արգելքների ճիշտ հաղթահարման կարգը:

Մարտական պատրաստության պլանի, ինչպես նաև շաբաթական դասացուցակների և օրվա կարգացուցակի համաձայն՝ շարային  պատրաստությունից անց են կացվում պարապմունքներ, որոնց ժամանակ ստորաբաժանումների հրամանատարների կողմից մեծ ուշադրություն է դարձվում շարային կեցվածքին և անձնակազմի ձգվածությանը:

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Ա. Հակոբյանն իր ելույթում հանգամանալից անդրադարձավ զինվորական կարգապահության խնդիրներին` կատարելով կարգապահական վիճակի մանրազնին վերլուծություն:

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸԿազմակերպվել և իրականացվել են իրավական, դաստիարակչական աշխատանքներ, կանխարգելիչ բնույթի զրույցներ: Ամեն ինչ անում ենք անձնակազմը համախմբելու, կուռ ու կարգապահ զինվորական կոլեկտիվ ունենալու նպատակով: Բանակային զորամիավորման հարվածային ուժը համարվող և լուրջ մարտական խնդիր կատարող ստորաբաժանման անձնակազմը պետք է խորապես ըմբռնի և խստագույնս հետևի զինվորական կանոնադրության պահանջներին, հասկանա ու գիտակցի ազգային բանակի դերն ու նշանակությունը: Որպես դաստիարակության մեթոդներ կիրառվում են խրախուսանքի, քննադատության, ինքնաքննադատության, համոզման, անձնական օրինակի, փորձի փոխանակման, հարկ եղած դեպքում՝ նաև հարկադրանքի մեթոդները: Անձնակազմի շրջանում քննարկվել են սեպտեմբեր ամսվա ընթացքում ԶՈՒ տեղի ունեցած դեպքերն ու պատահարները, դեպքերի մանրամասները վերլուծության են ենթարկվել զորամասի սպայական, սերժանտական և վաշտերի ընդհանուր ժողովներում, ինչպես նաև ԶԾԱԱ հանձնաժողովի նիստում: Նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով իրականացրել ենք բազմաբնույթ քննարկումներ: Զորամասի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, իսկ սեպտեմբեր ամսվա ընթացքում կարգազանցության և ինքնախեղման հակում ունեցող զինծառայողներ չեն հայտնաբերվել: Համաձայն ԲԶ հրամանատարի  ցուցումների՝ ինքնասպանությունների  և ինքնախեղումների կանխման արտահաստիքային խումբը աշխատում է շատ ակտիվ: Ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքներից զորակոչված, ինչպես նաև որոշակի սահմանափակումներով ու ոչ շարային խմբի մեջ ընդգրկված զինծառայողների նկատմամբ սահմանված է հսկողություն. ստորաբաժանումների հրամանատարներին հրահանգավորված օգնության ցուցաբերման շրջանակներում կատարել ենք անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որպեսզի այդ զինծառայողներն իրենց զգան մեր զինվորական ընտանիքի լիիրավ անդամ և ճիշտ ու հստակ կատարեն իրենց պարտականությունները` թույլ չտալով հակաօրինական և զինվորական կանոնադրությունից չբխող արարքներ,- իր ելույթում նշեց մայոր Ա. Հակոբյանը:

ԱՏԳմ-ի սեպտեմբեր ամսվա կատարած աշխատանքների արդյունքների ամփոփման ավարտին իր նկատառումներն արտահայտեց և համապատասխան հանձնարարականներ տվեց ԲԶ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արսեն Ալավերդյանը:

Գումարտակի մարտական պատրաստականության, մարտական պատրաստության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության սեպտեմբեր ամսվա արդյունքներով՝ ԱՏԳմ-ի «Լավագույն տանկային վաշտ» ճանաչվեց 1-ին տանկային վաշտը` հր. կապիտան Մ. Բաղդասարյան, «Լավագույն դասակ»` նույն վաշտի 1-ին դասակը` հր. Կարեն Մովսիսյան, «Լավագույն տանկի անձնակազմ» 3-րդ տանկային վաշտի տանկային դասակի  2-րդ տանկի անձնակազմը, «Լավագույն տանկի հրամանատար» անվանակարգում լավագույնը 1-ին տանկային վաշտի 1-ին տանկային դասակի 3-րդ տանկի հրամանատար, սերժանտ Սերգեյ Մկրտչյանը, «Լավագույն նշանառու-օպերատոր»` 3-րդ տանկային վաշտի 1-ին տանկային դասակի 3-րդ տանկի նշանառու-օպերատոր, շարքային Արամ Խաչատրյանը, իսկ «Լավագույն մեխանիկ-վարորդ» անվանակարգում լավագույնը 3-րդ տանկային վաշտի 1-ին տանկային դասակի 2-րդ տանկի մեխանիկ-վարորդ, շարքային Լավրենտ Վարդանյանը:

Լավագույնները պարգևատրվեցին փոխանցիկ պատվադրոշներով:

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.` հեղինակի

Խորագիր՝ #40 (1160) 12.10.2016 - 18.10.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/10/2016