Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐԸ



«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը և Չինաստանի պաշտպանության նախարարությունը պայմանագիր են ստորագրել 500 միլիոն դոլարի 123 հատ ԱԼ-31ՖՆ շարժիչներ Չինաստանին մատակարարելու մասին:

Այս շարժիչները նախատեսված են չինական J-10 և J-11 (ՍՈՒ-27-ի փոփոխված տարբերակ) կործանիչների համար: Ընդ որում, ասիական այդ երկիրը պարբերաբար ռուսական շարժիչներ է գնում, քանի որ սեփական արտադրանքը հուսալի չէ: Չինաստանը գնում է նաև ռուսական ՌԴ-93 շարժիչներ` FC-1 կործանիչների վրա տեղադրելու համար:

Ռուսական շարժիչները չինացիները հաճախ պատվիրատուների պահանջով տեղադրում են արտահանվող ինքնաթիռների վրա:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


06/07/2011