Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌԴ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՕԼԵԳ ԲՈՉԿԱՐՅՈՎԻՆ



ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌԴ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՕԼԵԳ ԲՈՉԿԱՐՅՈՎԻՆՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովի հետ, որը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք» առաջին միջազգային ցուցահանդեսին:

Կողմերը բարձր են գնահատել ռազմատեխնիկական համագործակցության ներկա մակարդակն ու հաստատել այդ ուղղությամբ հետագա զարգացման անհրաժեշտությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ արտադրության ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման, տեխնիկական սպասարկման ու արդիականացման  հավատարմագրված սպասարկման կենտրոնների ցանցի, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը`  ավտոմոբիլային և ինժեներական տեխնիկայի, ՀՕՊ և ՌԷՊ միջոցների ու ավիացիայի ուղղություններով:

Հանդիպման ավարտին  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել արտադրական կոոպերացիայի շրջանակներում շարունակել համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


13/10/2016