ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 13-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Շուգաևի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության ու անվտանգության համալիր համակարգերի ուղղություններով արտադրական կոպերացիայի և համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները:
ՀՀ պաշտպանության նախարարը հյուրին մաղթելով հաջողություն և արդյունավետ գործունեություն «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսի ընթացքում, նշել է համագործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը` ուղղված երկու երկրների անվտանգության ու կայունության ամրապնդմանը:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում