ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ռազմական խորհրդի նիստի ընթացքում ամփոփվեցին 2016 ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները: Վերլուծական ելույթներով հանդես եկան զորամիավորման հրամանատարի տեղակալները: Նրանք ներկայացրին կատարված աշխատանքները, առկա խնդիրները և բացթողումները: Ծավալված քննարկումից հետո զորամիավորման հրամանատարը նախանշեց զորքերի մարտական պատրաստության համար անհրաժեշտ միջոցառումները` 4-րդ եռամսյակում ավելի բարձր արդյունքներ ունենալու նպատակով:
Նիստի ավարտին խրախուսվեցին եռամսյակի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողները: