Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2016 թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



2016 թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄԳեներալմայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ 2016թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքների ամփոփումը, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստության, մարտական պատրաստականության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության և զորքերի ծառայությանը վերաբերող մի շարք հարցեր:

 Աշխատանքներին մասնակցում էին զորամիավորման հրամանատարությունը, զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարներ, ԲԶ վարչակազմը:    Զորամիավորման հրամանատար, գեներալմայոր Տիգրան Փարվանյանի բացման խոսքից հետո զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Հ. Ավագյանը զեկուցեց 2016 թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի  զորամիավորման  մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, շտաբների, զորքերի ծառայության, հրետանու, սպաների ունակությունների և հմտությունների կատարելագործման, կապի միջոցների պահպանման, շահագործման և կատարելագործման, անվտանգության կանոնների խստիվ պահպանման, հանկարծակի ստուգումների և շտաբային մարզումների, փաստաթղթերի մշակման և վերլուծությունների, անցկացված ստուգարքների, պահակային ծառայության, տեսական և գործնական պարապմունքների և դրանց արդյունքների մասին:

Գնդապետը նշեց  փաստաթղթային վարույթում, ինչպես նաև պահակային և պարետային ծառայության մեջ  առկա որոշ թերությունների մասին, դրանց վերացման ուղղությամբ ստորաբաժանումների հրամանատարների համապատասխան և հետևողական աշխատանքների մասին:

2016 թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄՇտաբի պետ, գնդապետ Հովհաննես Ավագյանը հավաստիացրեց, որ գումարտակների շտաբները ունակ են կազմակերպված ղեկավարելու ստորաբաժանումների գործողությունները մարտի նախապատրաստման ժամանակ, խնդիրներ առաջադրելու ստորաբաժանումներին և ղեկավարելու գործողությունների ընթացքը:

Ներկայացնելով լավագույն ստորաբաժանումներն ու զինծառայողներին՝ նա ընդհանուր առմամբ զորամիավորման, ենթակա զորամասերի  մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը, կարգապահությունը  գնահատեց բավարար:

Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ցականյանն  իր զեկույցում անդրադարձավ երրորդ եռամսյակում զորամիավորման կազմով անցկացված ցուցադրական մարտավարական զորավարժություններին, մարտական պատրաստականության միջոցառումների ընթացքում իրականացված ստուգումներին՝ կարևորելով մարտական հրաձգության ստուգարքների, ենթակա զորամասերի ստորաբաժանումներում անցկացված ներդաշնակումների, ֆիզիկական, կրակային պատրաստության պարապմունքների և միջոցառումների, գործնական և մեթոդական օգնությունների, մարտական մեքենաների վարման, ձեռնամարտի հնարքների ցուցադրման, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի՝ կատարելագործված հրաձգարանների, գիշերային պայմաններում մարտական խնդիրների կատարման պատրաստության դերը: Ներկայացնելով ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի լավագույններին և մարտական գծով  արձանագրված դրական արդյունքները՝ գնդապետ Ցականյանը նշեց կազմակերպչական, մարտական փաստաթղթերի մշակման և վարման, ինչպես նաեւ ղեկավարների ոչ լիարժեք նախապատրաստական, ինքնապատրաստության մակարդակներում առկա որոշ թերությունների և դրանց վերացման ուղղությամբ առաջիկա հրատապ անելիքների մասին:

Զեկուցումներով հանդես եկան նաև զորամիավորման մի շարք բարձրաստիճան սպաներ։

2016 թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄԶորամիավորման հրամանատար, գեներալմայոր  Տիգրան Փարվանյանը, ամփոփելով խորհրդակցությունը, քննարկված հարցերի, նշված թերությունների առնչությամբ  կատարեց կարևոր հետևություններ, պարզաբանումներ, կարևորեց ստորաբաժանումների հրամանատարների անելիքները՝ գերխնդիր համարելով մարտական պատրաստության և պատրաստականության, կարգապահության  շարունակական ամրապնդումը:

Զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Հ. Ավագյանն ընթերցեց  ԲԶ հրամանատար, գեներալմայոր Տիգրան Փարվանյանի՝ զինվորական կարգապահության և մարտական պատրաստվածության գծով լավագույն արդյունքներ ապահոված զինծառայողների և ստորաբաժանումների խրախուսման մասին հրամանը:

Զորամիավորման հրամանատար, գեներալմայոր  Տիգրան Փարվանյանը ներկայացրեց ուսումնական տարվա 4-րդ եռամսյակի խնդիրները, որոնք առնչվում են հրամանատարական տարվա մարտական հերթապահությանը, ձմեռային նախապատրաստական աշխատանքներին, տեխնիկայի, սպառազինության նորացմանը՝ համապատասխան ձմեռային ժամանակաշրջանի, համազգեստի կրման կանոններին:

Այնուհետեւ անցկացվեց ռազմական խորհրդի նիստ:

Սուսաննա  ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

1-ին ԲԶ թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


17/10/2016