ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ դրանք կշարունակեն հաջողությամբ զարգանալ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում