Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՆԴՅԱՆԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՐԴԻ



ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՆԴՅԱՆԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՐԴԻՄեկ տարուց ավելի է, ինչ մեր ամբողջ ընտանիքը համակ ուշադրությամբ կարդում է «Հայ զինվոր» պաշտոնաթերթը: Բոլորս ուրախանում  ենք մեր բանակի հաջողություններով, հպարտանում, որ դրանցում իր համեստ ներդրումն ունի նաեւ  մեր որդին՝ Երեւանի ագրարային համալսարանի   ուսանող Ադամ Մարտիրոսյանը: Նա ծառայում է գնդապետ Հ. Թեւոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում:

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Ադամն ընկերների հետ եղել է դիրքերում, խիզախորեն  պաշտպանել իրեն ու ընկերներին վստահված տեղամասը՝ արժանանալով  հրամանատարության  խրախուսանքներին: ՀՀ պաշտպանության նախարարը  արդեն սերժանտ դարձած Ադամին պարգեւատրել է պատվոգրով՝ «Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելիս զգոնություն, վճռականություն, խիզախություն, զինվորական բարձր կարգապահություն եւ օրինակելի վարք ցուցաբերելու համար»:

Հոկտեմբերի 17-ին լրանում է մեր հայրենասեր  որդու ծննդյան 20-ամյակը: Ցանկանում ենք մեր ընտանիքի համար արդեն սիրելի դարձած թերթի միջոցով շնորհավորել մեր որդուն՝ Ադամ Մարտիրոսյանին, ծննդյան 20-ամյակի առթիվ, ցանկանալ առողջություն եւ անփորձանք ծառայություն:

 

Տիգրան եւ Արմենուհի Մարտիրոսյաններ

Արագածոտնի մարզ,

գյուղ Գեղարոտ

Խորագիր՝ #41 (1161) 19.10.2016 - 25.10.2016, Բանակ և հասարակություն


19/10/2016