Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՆԿԵՐԸ ՏԱԼԼԻՆ ՉԵ՞Ն ՀԱՍՆԻ…



«Էստոնիայի բանակն ի վիճակի է կանգնեցնելու ռուսական տանկերը, մինչև օգնության հասնեն Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերը»,– օրերս հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Մարտ Լաարը:

«Եթե Վրաստանը կարողացավ ռուսական տանկերին թույլ չտալ անցնելու Ցխինվալից մինչև Թբիլիսի ընկած 90 կիլոմետրը, ինչո՞ւ նույնը չենք կարող անել և մենք»,– ասել նա` չքննարկելով այն հարցը, թե ռուսական տանկերն արդո՞ք ունեին մինչև Թբիլիսի հասնելու առաջադրանք:

Մարտ Լաարը միաժամանակ հստակեցրել է, որ ռուսների հարձակման դեպքում կանոնավոր բանակին օգնության կգան շուրջ 40.000 ռեզերվիստներ, որոնց պատրաստության դասընթացներն արդեն սկսվել են:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


07/07/2011