Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ



ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄՕրերս 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կ. Աբրահամյանը զորամիավորման ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի, Արտաշատի և Արարատի զինկոմների հետ միասին այցելել է հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված պարտադիր ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի, Արթուր Անդրանիկի Առաքելյանի և Սուրեն Արմենի Մոսիյանի ընտանիքներին:

Տեր Ենովք քահանա Եսայանը կատարել է օրհնության կարգ:

Ծնողների հետ հանդիպման ժամանակ գեներալ-մայոր Կ. Աբրահամյանը հավաստիացրել է, որ զոհված զինծառայողների ընտանիքները պետության և հասարակության ուշադրության կենտրոնում են: Իսկ նման հանդիպումները շարունակական են լինելու, և օգտագործվելու է յուրաքանչյուր հնարավորություն՝ դրանք ավելի բովանդակալից դարձնելու, նպատակային  օգնություն կազմակերպելու համար:

Այնուհետև զոհված զինծառայողների ընտանիքներին տրվել է Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի փոխառաջնորդ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանի նախաձեռնությամբ հայ համայնքի հանգանակած նյութական օգնությունը:

Խորագիր՝ Նորություններ


19/10/2016