ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Մարտական պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի 19-ին 5-րդ բանակային զորամիավորումում կայացավ ենթակա զորամասերի 2016 թվականի ուսումնական տարվա երրորդ եռամսյակի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքների ամփոփումը: Բացման խոսքով հանդես եկավ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կ. Աբրահամյանը՝ ներկայացնելով հաստատված աշխատակարգը, արծարծվող թեմաները:
2016 թվականի ուսումնական տարվա երրորդ եռամսյակում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցումով հանդես եկան գնդապետներ Ա. Փիլոյանը, Ա. Օհանյանը, Հ. Ավետյանը՝ շեշտելով, որ, ըստ պատրաստության պլանի իրականացվել են բոլոր միջոցառումները՝ միևնույն ժամանակ մատնանշելով ի հայտ եկած թերացումների վերացման ուղիները: Արձանագրվեց, որ երրորդ եռամսյակում գրանցվել է զինվորական կարգապահության ցուցանիշների նկատելի բարելավում: Նախատեսված ելույթներից հետո ընթերցվեց 2016 թվականի ուսումնական տարվա երրորդ եռամսյակի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման գործում առավել բարձր ցուցանիշներով աչքի ընկած զինծառայողների խրախուսման հրամանը:
Հավաքի վերջում զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կ. Աբրահամյանը ամփոփեց եռամսյա արդյունքները և առաջադրեց չորրորդ եռամսյակի խնդիրները՝ շեշտելով, որ անհրաժեշտ է անել առավելագույնը դրական միտումները զարգացնելու նպատակով:
Հ. ԱՎԵՏՅԱՆ
գնդապետ
5-րդ զորամիավորում
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում