Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՏՎԻԱՅՈՒՄ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Լատվիայի պաշտպանության նախարարությունը հավանական պատերազմի կամ հեղափոխության դեպքում ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու ծրագիր է նախապատրաստել:

Արտակարգ իրավիճակի դեպքում իշխանությունները հրապարակումների բովանդակությունը վերահսկելու, ռադիո և հեռուստատեսային ծրագրեր փակելու, թերթերի տպաքանակներ բռնագրավելու իրավունք պետք է ստանան: Պաշտպանական գերատեսչությունում դա բացատրում են հակառակորդի գրաված լրատվամիջոցը թշնամական քարոզչության մեխանիզմի վերածելու հնարավորությունը բացառելու ցանկությամբ, նաև այլ երկրներում գործող նմանատիպ դրույթներով:

Մինչդեռ լատվիացի լրագրողների կարծիքով, սահմանափակումները ոչ միայն անթույլատրելի են, այլև անիմաստ` տեխնոլոգիաների զարգացման արդի պայմաններում: Նրանք նշում են, որ այսօր կան ֆեյսբուք, թվիտտեր, այլ սոցիալական ցանցեր, և նույնիսկ հեռուստատեսությունն ու ռադիոն միասին անջատելու դեպքում էլ մարդկանց ինտերնետից զրկել գործնականում անհնար է:

Սահմանափակումների վերաբերյալ օրենքի նախագիծը շուտով քննարկվելու է Լատվիայի Սեյմում:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


07/07/2011