ԳԵՐՄԱՆԻԱՆ 200-ԻՑ ԱՎԵԼԻ «LEOPARD» ՏԱՆԿ ԿՎԱՃԱՌԻ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻՆ
Գերմանիան համաձայնել է 200-ից ավել Leopard 2A7+ տանկեր վաճառել Սաուդյան Արաբիային` հրաժարվելով տասնամյակներ շարունակ իրականացվող այն քաղաքականությունից, ըստ որի` ծանր սպառազինություն չէր մատակարարում թագավորական ավտորիտար ռեժիմի կողմից կառավարվող այդ երկրին:
Գերմանական ընկերությունները, պահեստամասերի արտադրողները միլիարդավոր դոլարների արժողության պայմանագրերի ակնկալիք ունեն, քանի որ արաբական երկիրը բոլորովին նոր տանկեր է գնելու` հավանաբար հետագա շահագործման համար անհրաժեշտ աջակցման փաթեթի հետ միասին:
Մասնագետների կարծիքով, նախկինում Սաուդյան Արաբիային նման տանկեր չէին վաճառում Իսրայելի դեմ դրանք օգտագործելու հավանականությունը բացառելու նպատակով, սակայն այժմ բարձր տեխնոլոգիաների տիրապետող Իսրայելի բանակի համար Leopard-ները առանձնապես վտանգավոր չեն, այդ երկիրն էլ արդեն հավանություն է տվել տանկերի վաճառքին: Բացի այդ, շատերը գտնում են, որ գործարքն ուղղված է առաջին հերթին Իրանի դեմ:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան