ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Հոկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է՝ Հունաստանը առաջին երկրներից է, որի հետ Հայաստանն սկսել է միջազգային համագործակցությունը պաշտպանության և խաղաղապահության բնագավառում, և այդ համագործակցությունն այժմ բարձր մակարդակի վրա է: Տիկին դեսպանն իր հերթին տեղեկացրել է, որ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում, և հունական կողմը պատրաստ է զարգացնելու այն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում