Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈՆ, ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է



ՏՈՆ, ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ ԷՀոկտեմբերի 25-ին 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հայ Առաքելական  Սուրբ եկեղեցում ամեն տարի նշվող Թարգմանչաց տոնին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Խումարյանը՝ նշելով տոնի խորհուրդը և նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:

Այնուհետև զորամիավորման ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանը հակիրճ ներկայացրեց հայ եկեղեցու դերը հայոց մշակույթի՝ հատկապես թարգմանչության ասպարեզում: Ելույթներով հանդես եկան նաև Վոլոդյա Սարկավագ Նաջարյանը և Էրիկ Սարկավագ Պատվականյանը:

Տոնական միջոցառմանը մասնակցում էին Հակոբ Կարապենցի անվան թիվ 6-րդ դպրոցի սաները, Երևանի թեթև արդյունաբերական քոլեջի ուսանողները, Սուրբ Աննա եկեղեցու «Գանձեր» երգչախումբը:  Զորամասի տաղանդաշատ զինվորների, մասնավորապես՝ Ռուբեն Եսայանի կատարմամբ հնչած երգերը մեծ ոգևորություն առաջացրին լսարանում:

Զորամասի հրամանատարի հրամանով մի շարք մասնակիցներ խրախուսվեցին պատվոգրերով:

 

Հ. ԱՎԵՏՅԱՆ

գնդապետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


26/10/2016