Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉԻ՞ ՎՐԱ Է ԾԱԽՍՎԵԼ 10 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԸ



Մեծ Բրիտանիայի ֆինանսատեսչական ազգային գործակալության հրապարակած զեկույցի համաձայն` երկրի պաշտպանության նախարարությունը կորցրել է 6,3 միլիարդ ֆունտ ստերլինգ (10,1 միլիարդ դոլար): Ստուգումների ընթացքում պաշտպանական գերատեսչությունը չի կարողացել հաշվետվություն ներկայացնել հենց այդքան գումարի չափով հատկացումների վերաբերյալ: Միջոցները «կորել են» 2009-2010թթ.:

Ֆինանսական գործակալությունում նշում են, որ հաշվետվության բացակայությունը անպայման միջոցների վատնում կամ գողություն չի ենթադրում, գուցեև գումարները իրոք ծախսվել են սպառազինություն գնելու և ռազմական այլ նպատակների համար: Սակայն նման տարբերակն էլ փաստում է պաշտպանության նախարարությունում ծախսերի նկատմամբ անհրաժեշտ վերահսկողության բացակայությունը:

Խորագիր՝ Նորություններ


07/07/2011