ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ «ԵՌԱԲԼՈՒՐ» ՊԱՆԹԵՈՆ
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էր «Եռաբլուր» պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու աննախադեպ ոճրագործության զոհ դարձած ռազմական ու քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Բարձրաստիճան սպայակազմի հետ սպարապետի հիշատակը հարգելու էին եկել նաև ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ներկաները ծաղիկներ էին դրել վարչապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, «Բերդապար» հուշակոթողին` մեկ անգամ ևս ոգեկոչելով այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում