Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻ ՏԱՍՆՕՐՅԱ ՀԱՎԱՔ



ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻ ՏԱՍՆՕՐՅԱ ՀԱՎԱՔՏարբեր ռազմական հաստատություններ ավարտած և լեյտենանտի կրտսեր հրամանատարական կոչում ստացած երիտասարդ սպաների առաջին փորձառությունը տարբեր ստորաբաժանումներում ծառայության նշանակվելու  վիճակահանությունն է: Նախքան այդ տեղերում, ըստ ուսումնական տարվա պատաստության պլանի և զորամիավորումների հրամանատարների հրամանի, նրանց հետ կազմակերպվում են տասնօրյա հավաքներ:

1-ին բանակային զորամիավորման շրջանակներում անցկացված նմանատիպ հավաքի նպատակը զորամասերի` օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների և դրանց կատարման առանձնահատկությունների հետ նորանշանակ սպաների` լեյտենանտների ծանոթացումն էր, ինչպես նաև նրանց մասնագիտական գիտելիքների, տեսական ու գործնական հմտությունների ստուգումը:

Կազմակերպվեց հանդիպում զորահրամանատարի հետ, որի ընթացքում հավաքների պետ, զորամիավորման հրամանատար, գեներալմայոր Տիգրան Փարվանյանը ներկայացրեց լավագույն սպայի իր տեսլականը` նշելով, որ հենց այսօրվանից պետք է ձգտել ինքնակատարելագործման: Նա պատասխանեց սպաների հարցերին, հանդես եկավ անհրաժեշտ պարզաբանումներով: Ըստ հավաքի անցկացման դասացուցակի՝ պարապմունքներին մասնակցում էին զորամիավորման հրամանատարությունը, վարչակազմի սպաները, զորատեսակների և ծառայությունների պետերը:

Երիտասարդ սպաների գործնական ունակություններն ստուգվեցին տարբեր ստուգողական պարապմունքներով: Պատշաճ ուշադրություն դարձվեց նրանց հանգստի ու ազատ ժամանցի կազմակերպմանը: Սպաներն այցելեցին ազգայինազատագրական պայքարի հետ կապված պատմական, հոգևորմշակութային վայրեր, Տաթևի վանական համալիրում մասնակցեցին պատարագի: Հատկապես ուշագրավ էր վանքի վանահայր Միքայել քահանայի ոգեշունչ խոսքը` ուղղված հավաքի մասնակից սպաներինհավատքն ու սուրը մշտապես մեր ազգի պահապաններն են եղել»:

Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, ամփոփելով հավաքի արդյունքները, նշեց նման հավաքների կազմակերպման դերն ու նշանակությունը` կարևորելով յուրաքանչյուր սպայի ծառայողական պարտականությունների նկատմամբ սեփական պահանջկոտությունը, նպատակին հասնելու հաստատակամությունը:

Իրենց ակտիվությամբ աչքի ընկած մի խումբ սպաներ արժանացան պատվոգրերի, որն էլ նոր ծառայության վայրում նրանց առաջին խրախուսանքն էր:

1-ին բանակային զորամիավորումում անցկացված երիտասարդ սպաների տասնօրյա հավաքները ցույց տվեցին, որ մեր բանակի ստորին ստորաբաժանումները` վաշտերն ու դասակները, վստահված են հմուտ կրտսեր հրամանատարների, որոնց գործողություններից են կախված նախ առանձին զորամասերի, ապա` ողջ զորամիավորման և բանակի ընդհանուր մարտական բարձր պատրաստությունը, պատրաստականությունն ու զինվորական կարգապահությունը:

 

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին բանակային զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


01/11/2016