Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆՊաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը, ընդգծել, որ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը պարբերաբար լարվածություն է ստեղծում շփման գծում` ավելացնելով կրակոցների քանակը և մեծացնելով կիրառվող զենքերի տրամաչափը: Վերոնշյալ սադրանքներին Հայաստանի զինված ուժերը պատասխանում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հավատարիմ մնալով որդեգրած զսպման մարտավարությանը:

Դեսպան Կասպրչիկն իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակը շարունակական աշխատանքներ է իրականացնում շփման գծում լարվածության թուլացման նպատակով:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


02/11/2016