ԴԱՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ
2016 թվականի հոկտեմբերի 28-ին Հոլիվուդի փառքի ծառուղիում հանդիսավորությամբ բացվեց աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի աստղը: Տաղանդավոր երաժշտի աստղը տեղադրվել է «Pantages» թատերական սրահի դիմաց, որտեղ էլ կայացել է 92-ամյա երգչի համերգը:
Աշխարհին ավելի քան 1200 ստեղծագործություն պարգևած երգիչը չէր կարող նման պատվի չարժանանալ:
Պարգևներ
1963, 1971, 1980 – Էդիսոնի մրցանակ
1971 – «Ոսկե առյուծ» պատվավոր մրցանակ
«Mourir d’aimer» իտալական տարբերակի համար
1995 – ֆրանս. ակադեմիայի մեծ մեդալ
1995 – UNESCO-ում Հայաստանի բարի կամքի մշտական դեսպան
1996 – Երգահանների փառքի սրահի մրցանակ
1997 – ֆրանս. VICTOIRE մրցանակ, տարվա տղամարդ արտիստ
1997 – Պատվավոր Սեզար մրցանակ
1997 – Սպայի և պատվի լեգեոնի
2004 – Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս
2006 – Կահիրեի 30-րդ կինոփառատոնում պատվավոր մրցանակ
2008 – Կանադական պատվավոր սպա
2008 – Հայաստանի Հանրապետության պատվավոր քաղաքացի
2009 – MIDEM. կյանքի ընթացքում նվաճումների մրցանակ
2009 – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան
2009 – Քվեբեկի ազգային սպայի կոչում
2010 – Պատվո շքանշան Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև
մշակութային կապերի ամրապնդման համար
2014 – Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ «Հայակ» մրցանակաբաշխության
ժամանակ, Ազնավուրի` համաշխարհային կինոյում ունեցած դերի համար:
Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը: Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2009թ. մայիսի 4-ի հրամանագրով Շառլ Ազնավուրը նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: 2009թ. մայիսի 5-ի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու հեռուներում կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ . «Ապրի՛ս, եղբա՛յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»:
Պատրաստեց Հասմիկ ՄԱԴՈՅԱՆԸ
մայոր
Խորագիր՝ #43 (1163) 02.11.2016 - 08.11.2016, Հոգևոր-մշակութային