ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՀՈՒՇԱՔԱՐ
Հոբելյանի առիթով անցկացվող միջոցառումներից էր հոկտեմբերի 27-ին Երևանի Խորենացու փողոցի 22 շենքի պատին ՀՀ Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի հիմնադրման 60-ամյակի առթիվ փակցված հուշաքար-հուշատախտակի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀՄՊ վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդներ, «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորհրդի երիտասարդ անդամներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ կոմիտեի նախագահ, ՀՄՊ ակտիվ մասնակից, գնդապետ Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը՝ ներկայացնելով հուշաքարի հեղինակին՝ երիտասարդ նկարիչ-քանդակագործ Արմեն Եղիազարյանին: Ելույթ ունեցան նաև վետերաններ, երիտասարդներ:
60-ամյակի շրջանակներում տպագրվել է նաև Կոմիտեի 60-ամյա գործունեության մասին պատմող գեղեցիկ բուկլետ-ակնարկ, որում հանգամանալի ներկայացված են կազմակերպության հիմնադրման, գործունեության արժանահիշատակ դրվագները:
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
ՀՀ Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի
«Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորհրդի նախագահ
Խորագիր՝ #43 (1163) 02.11.2016 - 08.11.2016, Բանակ և հասարակություն