Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ



ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրման օրից (2009թ.) սերտորեն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Անցած տարիների ընթացքում կազմակերպությունը բազմաթիվ այցելություններ է իրականացրել ՀՀ ԶՈՒ տարբեր զորամասեր: Արցախյան պատերազմի վետերանները հանդիպումների ջերմ մթնոլորտում հայոց բանակի զինվորներին են ներկայացրել ազատագրական պայքարի սխրալի բազում դրվագներ, ինչպես նաև քառօրյա պատերազմի ժամանակ իրենց մարտական  փորձը անձնուրացաբար ծառայեցրել հայրենյաց սահմանների պաշտպանությանը, իսկ խաղաղ ժամանակ` մասնակցել դիրքերի ինժեներական աշխատանքներին:

Այժմ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը» իրականացնում է «Դուք մենակ չեք, մենք ձեզ հետ ենք» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ կազմակերպության անդամները ռազմական բուհերի առաջին կուրսի կուրսանտների հետ միասին այցելում են քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներ, փորձում ինչ-որ կերպ զորավիգ լինել նրանց:

Հոկտեմբերի 19-ին, իրենց որդեգրած քաղաքականությանը հետամուտ, ՀԿ պատվիրակությունը այցելեց ԼՂՀ Հադրութի շրջանի Մոխրեմես գյուղ` հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան մարտերի ընթացքում արիաբար զոհված Ազնավուր Բալայանի հիշատակին: Միության նախագահ Յուրի Միքայելյանը հերոս մարտիկի շիրիմի առաջ նրա հարազատներին հանձնեց կազմակերպության հիմնած «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալը:

Հոկտեմբերի 20-ին գյուղի ակումբում մեծ շուքով նշվեց Ազնավուրի ծննդյան տարեդարձը: Այդ օրը նա կդառնար 20 տարեկան:

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Խորագիր՝ #43 (1163) 02.11.2016 - 08.11.2016, Բանակ և հասարակություն


02/11/2016