«ՍԵՎԵՐՈԴՎԻՆՍԿ» ՆՈՐԱԳՈՒՅՆ ՍՈՒԶԱՆԱՎԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է ՈՄԱՆՑ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատար Վլադիմիր Վիսոցկին հայտարարել է, որ «Սեվերոդվինսկ» բազմանպատակ սուզանավը չափազանց թանկ է:
Նրա կարծիքով, սուզանավը թանկացել է ոմանց տգիտության հետևանքով: Նա քննադատել է ատոմային սուզանավեր արտադրող «Սեվմաշ» ընկերությանը` միաժամանակ նշելով, որ նավատորմում մտադիր չեն հրաժարվել սուզանավի գնումից, սակայն հույս ունեն հարցը լուծել զինվորականների օգտին:
«Սեվերոդվինսկ» ատոմային սուզանավը նորագույն` չորրորդ սերնդի ռազմանավ է, որի շինարարությունն սկսվել է 1993թ. և ավարտվելու է այս տարվա վերջին: Կառուցման այսքան երկար ժամանակաշրջանը մասնագետները բացատրում են նախագծում կիրառվող սկզբունքորեն նոր մեթոդների և սպառազինության առանձնահատկություններով:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան