ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ. ԼԱԶԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՉԱՓ LH-01M
Մեր նախորդ համարներից մեկում արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 13-ից 15-ը անցկացվել է սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» միջազգային առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմական արդյունաբերության նորարարական մշակումները: Ոլորտի մասնագետներին և այցելուներին հաճելիորեն զարմացրին հայկական ընկերությունների ցուցանմուշները, տեխնոլոգիական նորագույն մշակումները: Հաշվի առնելով հայկական ռազմական արդյունաբերության արտադրանքի հանդեպ մեծ հետաքրքրությունը՝ «Հայ զինվորն» այսուհետ պարբերաբար կներկայացնի հայրենական արտադրության լայն տեսականին:
ԼԱԶԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՉԱՓ LH-01M
Հեռաչափն արտադրում է «ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ՓԲԸ-ն: Սարքն անցել է գործարանային ու դաշտային փորձարկումների փուլը և այսօր արդեն մատակարարվում է ՀՀ զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներ: LH-01M լազերային հեռաչափն իր տեխնիկական բնութագրերով չի զիջում արտասահմանյան նմանատիպ նորագույն նմուշներին:
Նախատեսված է տեղանքի հետախուզման, տարբեր օբյեկտների հեռավորության չափման համար, ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային տեսանելիության պայմաններում: Սարքն աշխատում է հետևյալ սկզբունքով՝ հաշվարկվում է լազերային ճառագայթի՝ մինչև նշանակետ հասնելու և հետդարձի տևողությունը:
LH-01M լազերային հեռաչափի տեխնիկական համառոտ բնութագիրը
Հեռավորության չափման տիրույթը` 100 -20 000 մ
Հեռավորության չափման սխալանքի հավանականությունը` մինչև 5 մ
Հիշվող նշանակետերի քանակը (ծրագրային)` 4 հատ
Լիցքավորված մարտկոցը ապահովում է հեռաչափում ոչ պակաս, քան՝
-նորմալ ջերմաստիճանային պայմաններում` 1 000 անգամ
-աշխատանքային նվազագույն ջերմաստիճանում` 300 անգամ
Դիտակի խոշորացում` նվազագույնը 7 անգամ
Սարքի աշխատանքային ջերմաստիճանների տիրույթը` -30ºC-ից +50 ºC
Խորագիր՝ #43 (1163) 02.11.2016 - 08.11.2016, Ուշադրության կենտրոնում, Ռազմական