Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ



ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի, Արևմտյան Բալկանների և սովորական սպառազինություների վերահսկման հարցերով փոխտեղակալ Մայքլ Քարփենթրին: Նա շնորհավորել է Վիգեն Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն:

Անդրադառնալով մեկուկես տասնամյակի պատմություն ունեցող հայ-ամերիկյան պաշտպանական հարաբերություններին՝ Վիգեն Սարգսյանը կարևորել է ԱՄՆ-ի դերակատարությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների աջակցման, փոխգործակցելի կարողությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ապահովման գործում: Կողմերը հավաստիացրել են, որ պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունն ունի դինամիկ և արդյունավետ զարգացման մեծ ներուժ: Մայքլ Քարփենթրը նշել է, որ ամերիկյան կողմը կարևորում է միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ ջանքերը և հայ զինվորականների առաքելությունը տարբեր տարածաշրջաններում` Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Այցի շրջանակում ամերիկյան պատվիրակությունն այցելել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադ, ինչպես նաև հանդիպել է ՀՀ ԶՈՒ նորաստեղծ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի հրահանգչական կազմի և մեթոդաբանական օժանդակություն տրամադրող ԱՄՆ ԶՈՒ հրահանգիչների խմբի հետ:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


03/11/2016